ՇԱՆՀԱՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 10.07.2024թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. «Երիտասարդության զբաղվածություն եւ Մեկ գոտի եւ ճանապարհ երկրների զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինար դասընթացներին մասնակցելու համար 2024 թվականի հուլիսի 17-30-ը Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան ՊԱՐՍԻԼՅԱՆԻՆ եւ Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
09.07.2024
Կ-197-Ա