ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ` Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2024 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային օր, 2024 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 23-ը ներառյալ:
2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ տրամադրել 2024 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 25 աշխատանքային օր, հուլիսի 29-ից օգոստոսի 30-ը ներառյալ:
3. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ տրամադրել 2024 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 3 աշխատանքային օր, հուլիսի 18-22-ը եւ 19 աշխատանքային օր` օգոստոսի 6-30-ը ներառյալ:
4. Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, Վահագն ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ եւ Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ տրամադրել 2024 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 8 աշխատանքային օր, հուլիսի 15-24-ը եւ 22 աշխատանքային օր` հուլիսի 29-ից օգոստոսի 27-ը ներառյալ:
5. Ազգային ժողովի պատգամավորներ Տիգրան ՊԱՐՍԻԼՅԱՆԻՆ եւ Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ տրամադրել 2024 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 2 աշխատանքային օր, հուլիսի 15-16-ը եւ 23 աշխատանքային օր` հուլիսի 31-ից օգոստոսի 30-ը ներառյալ:
6. Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի պատգամավոր Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ տրամադրել 2024 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը` 25 աշխատանքային օր, հուլիսի 15-ից օգոստոսի 16-ը եւ 5 աշխատանքային օր` օգոստոսի 26-30-ը ներառյալ:
7. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
12.07.2024
Կ-199-Ա