Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.07.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի  10-րդ հոդվածի 1-ին  եւ 3-րդ մասերով` կարգադրում եմ.

1. 2024 թվականի հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2024 թվականի հուլիսի 16-22-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ:

3. 2024 թվականի հուլիսի 23-ից  օգոստոսի 5-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:

4. Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

12.07.2024
Կ-200-Ա