ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 06.08.2024թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.
1. Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված ակտիվ խորհրդարանական գործունեություն իրականացնելու համար Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր, Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, հայ ազգային փոքրամասնության խոսնակ Նիկողոս ԱԿՈՊՅԱՆԻՆ պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի պատվո մեդալով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
06.08.2024
Կ-210-Ա