Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 06.08.2024թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Հովհաննես Նալբանդյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի օգոստոսի 6-ից Հովհաննես ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

06.08.2024
Կ-211-Ա