ՄՈՎՍԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 07.08.2024թ.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Մովսես Հարությունյանի 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի օգոստոսի 6-ից Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2024 թվականի օգոստոսի 6-ից Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
06.08.2024
Կ-213-Ա