ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 64-րդ կետից հետո լրացնել նոր՝ 64.1-ին կետ.
64.1 | Խմբագիր | Քաղաքացիական աշխատանք կատարող | 1 |
2) «Ընդամենը» տողի «44» թիվը փոխարինել «45» թվով.
3) 104-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «8» թիվը փոխարինել «9» թվով.
4) «Ընդամենը» տողի «45» թիվը փոխարինել «46» թվով.
5) 148.1-ին եւ 151.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) «Ընդամենը» տողի «20» թիվը փոխարինել «18» թվով.
2. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում լրացնել նոր՝ 70.1-ին կետ.
«70.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության թղթակցային բաժնի գլխավոր մասնագետ,»:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
13.08.2024
Կ-215-Ա