Armenian    
Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.09.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության՝

1) 3-րդ հավելվածի 2-րդ կետի «Արսենյան Գուրգեն» բառերը փոխարինել «Հակոբյան Հասմիկ» բառերով,

2) 4-րդ հավելվածի 5-րդ կետի «Հակոբյան Հասմիկ» բառերը փոխարինել «Ղազարյան Արմենուհի» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

23.09.2024
Կ-265-Ա