ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի Կ-218-Ա ԵՎ Կ-219-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1.Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-219-Ա կարգադրության 1-ին հավելվածում՝
1) 67-րդ կետից հետո լրացնել նոր՝ 67.1-ին կետ եւ «Ընդամենը» տողի «45» թիվը փոխարինել «46» թվով .
67.1 | Կրտսեր մասնագետ | Պետական ծառայող | 1 |
2) 116-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «3» թիվը փոխարինել «4» թվով եւ «Ընդամենը» տողի «14» թիվը փոխարինել «15» թվով .
3) 150-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «5» թիվը փոխարինել «6» թվով.
4) 151-րդ կետի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «2» թիվը փոխարինել «1» թվով.
5) Վերջին տողի «Հաստիքային միավորների թիվը» սյունակի «649» թիվը փոխարինել «651» թվով
2.Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-218-Ա կարգադրության 1-ին հավելվածի՝
1) 2.2-րդ գլխում՝ լրացնել նոր 71.1-ին եւ 101.1-ին կետերը.
ա) «71.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ».
բ) «100.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության բյուջետային կառավարման եւ գնումների բաժնի գլխավոր մասնագետ».
2) 3.1-ին գլխում՝ 31.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4.1-ին գլխում՝ լրացնել նոր 1.1-ին կետ.
«1.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության սղագրական բաժնի կրտսեր մասնագետ»:
3.Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
02.10.2024
Կ-274-Ա