ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵՎ ԼԻԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Ճանաչողական այցով «Կենսաբանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանություն II» ծրագրին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 7-11-ը Ստրասբուրգ եւ Լիլ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Հրաչյա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Հռիփսիմե ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ, Արփինե ԴԱՎՈՅԱՆԻՆ, Ալխաս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, Մարինա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Տիգրան ՊԱՐՍԻԼՅԱՆԻՆ եւ Զեմֆիրա ՄԻՐԶՈԵՎԱՅԻՆ:
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.10.2024
Կ-275-Ա