ՏԻՐԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 04.10.2024թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության նախարարության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ազգային խորհրդարանների պարենի եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովների նախագահների եւ անդամների տարածաշրջանային հանդիպման մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 21-24-ը Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.10.2024
Կ-281-Ա