ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «ՆԱՏՕ-ի կողմնորոշման ծրագիր» միջոցառմանը մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 3-5-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, Արփինե ԴԱՎՈՅԱՆԻՆ, Հայկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ եւ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.10.2024
Կ-277-Ա