ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
1. «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30 ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 9-12-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն? գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հոկտենբերի 7-12-ը) |
Ռիմա ԱՅՎԱԶՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (հոկտենբերի 7-12-ը) |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Մ. Հարությունյան, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ Երեւան-Դուշանբե-Ժնեւ, իսկ Վ. Հակոբյանի՝ Երեւան-Դուշամբե-Աստանա), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Մ. Հարությունյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ 9-11-ը), եւ գիշերավարձի՝ (1 գիշեր՝ 8 անձի, 2 գիշեր՝ 4 անձի, 5 գիշեր՝ 2 անձի) ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (2 գիշեր՝ 4 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.10.2024
Կ-279-Ա