ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Պաշտոնական այցով 2024 թվականի հոկտեմբերի 16-19-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Քրիստինե ՊՈՂՈՍՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Էլեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ |
Արման ՄԿՐՏՉՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (հոկտեմբերի 13-19-ը) |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Սիմոնյանի,Ա. Հայրապետյանի, Մ. Հարությունյան, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ Պրահա-Երեւան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Մ. Հարությունյան, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ 3 օրվա), եւ գիշերավարձի՝ (Ա. Մկրտչյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի) ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (9 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.10.2024
Կ-280-Ա
21.10.2024 | Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի Կ -280- Ա կարգադրությունում լրացումներ կատարելու մասին |