Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 04.10.2024թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 12-16-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ  Ազգային ժողովի նախագահ
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (հոկտեմբերի 12-18)
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (հոկտեմբերի 12-18)
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (հոկտեմբերի 12-18)
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (հոկտեմբերի 12-18)
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (հոկտեմբերի 10-18-ը)
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (հոկտեմբերի 12-18-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ - օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ա. Սիմոնյանի, Ա. Հայրապետյանի, Մ. Հարությունյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյանի, Դ. Հակոբյանի, Հ. Քալաշյանի՝ Ժնեւ-Պրահա), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝  ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

04.10.2024
Կ-282-Ա