ՏԱՇՔԵՆԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության կազմում Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 26-28-ը Տաշքենդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
08.10.2024
Կ-289-Ա