Armenian    
Թբիլիսի գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի Կ-248-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 21.10.2024թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ  Արփի Առաքելյանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի Ն/15306-2024  զեկուցագիրը`  կարգադրում եմ.

1.Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի «Թբիլիսի գործուղելու մասին» Կ-248-Ա կարգադրության 1-ին կետի «23-28-ը» թվերը փոխարինել «23-27-ը» թվերով,  իսկ  2-րդ կետի «(հոկտեմբերի 23-27-ի)» բառը եւ թվերը, ինչպես նաեւ «(4 գիշերվա)» թիվը  եւ  բառը հանել: 
 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

21.10.2024
Կ-300-Ա