ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 28.11.2024թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Գյունթեր ՇԻՐՄԵՐԻՆ պարգեւատրել Ազգային ժողովի պատվո մեդալով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
27.11.2024
Կ-346-Ա