ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի Կ-237-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
1) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
2) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ | Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
3) Սոնա ԽԱԼԱՖՅԱՆ | ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի եւ դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար |
4) Նինա ՓԻՐՈՒՄՅԱՆ | Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար |
5) Հարութ ԱԿԼՈՒՆՑ | Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: |
2. Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի Կ-351-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-237-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
24.12.2024
Կ-368-Ա