ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՎԱՌԵԼԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ` 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի Կ-23-Լ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 159-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. Հաստատել Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման ու վառելիքի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա եւ 2019 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման եւ շահագործման մասին» Կ-23-Լ կարգադրությունները:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.01.2025
Կ-1-Ա
22.01.2025 | Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 7-ի Կ - 1- Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին |