ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի Կ-1-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 7-ի «Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման ու վառելիքի տրամադրման կարգը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի` 2019 թվականի հունվարի 25-ի Կ-21-Ա եւ 2019 թվականի փետրվարի 1-ի Կ-23-Լ կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ Կ-1-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Վառելիքի տրամադրումն իրականացվում է Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կողմից սահմանված կարգով:»:
2.Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 7-ի «Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման ու վառելիքի տրամադրման կարգը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի` 2019 թվականի հունվարի 25-ի Կ-21-Ա եւ 2019 թվականի փետրվարի 1-ի Կ-23-Լ կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ Կ-1-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 20-րդ կետի գործողությունը դադարեցնել:
3.Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 7-ի «Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման ու վառելիքի տրամադրման կարգը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի` 2019 թվականի հունվարի 25-ի Կ-21-Ա եւ 2019 թվականի փետրվարի 1-ի Կ-23-Լ կարգադրություններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ Կ-1-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի կողմից նշանակված անձը վարում է վառելիքի տրամադրման մատյան (կարված եւ համարակալված կամ էլեկտրոնային տարբերակով), որտեղ կատարվում են Ձեւ 3-ով սահմանված գրառումները:»:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
22.01.2025
Կ-17-Ա