ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Կ-119-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 23.01.2025թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 138-րդ հոդվածի 1-ին եւ 9-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի 2025 թվականի հունվարի 22 ԱԺՈ-97-Ա որոշումը` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին» Կ-119-Ա կարգադրության 5-րդ հավելվածի 4-րդ կետից հանել «Թորոսյան Արսեն» բառերը եւ 2-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել «Թորոսյան Արսեն» բառերով :
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
22.01.2025
Կ-18-Ա