ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 30.01.2025թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռ. Ռուբինյանի 2025 թվականի հունվարի 24-ի թիվ Ն/809-2025 գրությունը՝ կարգադրում եմ.
1. Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագիրը կազմակերպելու նպատակով 2025 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 31-ը ստեղծել աշխատանքային խումբ՝ հետեւյալ կազմով.
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, մշտական անդամ, խմբի ղեկավար |
Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ |
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ |
Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ |
Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,մշտական անդամ |
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,փոխարինող անդամ |
Արման ԵՂՈՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, փոխարինող անդամ |
Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, փոխարինող անդամ |
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, փոխարինող անդամ |
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն,փոխարինող անդամ |
Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն, մշտական անդամ |
Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն, մշտական անդամ |
Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն, փոխարինող անդամ |
Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն, փոխարինող անդամ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
29.01.2025
Կ-25-Ա
19.02.2025 | Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 29-ի Կ-25-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին |