Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.02.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ «Սոցիալական խարտիայի արդի մարտահրավերները» թեմայով քննարկման աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի մարտի 5-8-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ օրապահիկի (3 օրվա) վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

18.02.2025
Կ-40-Ա