Armenian    
Աշխատանքային խումբ ստեղծելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի Կ-25-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.02.2025թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի 2025 թվականի փետրվարի 18-ի եւ Հայկ Մամիջանյանի 2025 թվականի փետրվարի 17-ի Ն/678-2025 գրությունները՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի հունվարի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» Կ-25-Ա կարգադրության 1-ին կետի «Արմեն Ռուստամյան «Հայաստան» խմբակցություն, փոխարինող անդամ» բառերից հետո լրացնել «Հայկ Մամիջանյան «Պատիվ ունեմ» խմբակցություն, մշտական անդամ» բառերը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

19.02.2025
Կ-42-Ա