ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը`
կարգադրում եմ.
1. Միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քվեբեկյան բլոկ» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ստեֆան ԲԵՐԺԵՐՈՆԻՆ պարգեւատրել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.03.2025
Կ-53-Ա