ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Ճանաչողական այցով 2025 թվականի մարտի 10-12-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ եւ Արուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.03.2025
Կ-54-Ա