ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը` կարգադրում եմ.
1.Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի առթիվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկողության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Վահագնի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի օպերատիվ գնդի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի մարտական 2-րդ խմբի հրամանատար, ավագ Հովհաննես Սամվելի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները գերազանց կատարելու համար պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
15.04.2025
Կ-82-Ա