Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԻԵՆՆԱ ԵՎ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.05.2025թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Արթուր Շնիցլերի «Տիկին Բերտա Գարլանը» վերտառությամբ գրքի շնորհանդեսին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 11-12-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն), իսկ մայիսի 13-14-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

08.05.2025
Կ-116-Ա