ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.05.2025թ.
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 14-ի ԱԺԽՈ-031-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2025 թվականի մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
14.05.2025
ՆՈ-46-Լ