ՍԱՐԱԵՎՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 23.05.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող գենդերային հավասարության եւ կանանց հզորացման թեմայով ճանաչողական ծրագրին մասնակցելու համար 2025 թվականի մայիսի 29-30-ը Սարաեւո (Բոսնիա եւ Հերցեգովինա) գործուղել Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
23.05.2025
Կ-126-Ա