ԿՈՒԱԼԱ ԼՈՒՄՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 26.11.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. «Պառլամենտի դերը պատասխանատու արհեստական բանականության ապագայի ձեւավորման մեջ» խորագրով համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը Կուալա Լումպուր (Մալայզիա) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան ՊԱՐՍԻԼՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
25.11.2025
Կ-308-Ա