ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 08.12.2025թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. «Անվտանգության ոլորտի կառավարման եւ վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցին մասնակցելու համար 2025 թվականի դեկտեմբերի 8-12-ը Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Ռուստամ ԲԱՔՈՅԱՆԻՆ, Քրիստինե ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Արտյոմ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ եւ Մարինա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
05.12.2025
Կ-315-Ա