ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-22-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. Հաստատել Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը՝ համաձայն 1-ին հավելվածի:
2. Հաստատել Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
3. Հաստատել հուշանվերների տրամադրման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:
4. Հաստատել պատվիրակության ընդունելության համար կատարված ներկայացուցչական ծախսերի մասին հաշվետվության ձեւը՝ համաձայն 4-րդ հավելվածի:
5. Սույն կարգադրության 2-րդ կետը չի տարածվում Ազգային ժողովի նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնատար անձանց այցերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի անունից կատարվող ընդունելությունների հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա:
6. Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել:
7. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
24.12.2025
Կ-326-Ա