Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 03.02.2026թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում  եմ.

1. Պաշտոնական այցով 2026 թվականի փետրվարի 4-7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի գիտության, կրթության,    մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների    կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (փետրվարի 2-7-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության     բաժնի    լուսանկարիչ  -   օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի,  ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ (Է. Կարապետյանի,  Հ. Քալաշյանի)՝  ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի ,Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի  Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասինե Կ-364-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի, Ս. Գաբրիելյանի, Վ. Հակոբյանի, Հ. Հակոբյանի, Ա. Հայրապետյանի, Տ. Սեյրանյանի, Ա. Մխիթարյանի, Մ. Հարությունյանի եւ  Դ. Հակոբյանի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը   կատարում է հրավիրող կողմը: 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

02.02.2026
Կ-13-Ա