ՀԱՎԱՍԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 21.04.2026թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետով՝ կարգադրում եմ.
1.Միջկուսակցական եւ միջհանձնաժողովային համագործակցությունն ապահովելու նպատակով մինչեւ 8-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը ստեղծել հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմինը՝ հետեւյալ կազմով.
| Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, խորհրդակցական մարմնի ղեկավար |
| Ռուստամ ԲԱՔՈՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, խորհրդակցական մարմնի անդամ |
| Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, խորհրդակցական մարմնի անդամ |
| Արմենուհի ԿՅՈՒՐԵՂՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն, խորհրդակցական մարմնի անդամ |
| Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ | «Հայաստան» խմբակցություն, խորհրդակցական մարմնի անդամ: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
21.04.2026
Կ-92-Ա