ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 11.12.2019թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ 240 00 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
13.07.2019
Կ-211-Ա