Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, ԲՈՍՏՈՆ ԵՎ ՆՅՈՒ ՅՈՐՔ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.12.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2019 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ Վաշինգտոն, հուլիսի 19-21-ը ներառյալ Բոստոն եւ հուլիսի 25-26-ը ներառյալ Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար (2019 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ)
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար (2019 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ)
Արման ԱԲՈՎՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար (2019 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ)
Աննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (2019 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ)
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ (2019 թվականի հուլիսի 14-21-ը ներառյալ)
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2019 թվականի հուլիսի 14-21-ը ներառյալ)
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի լուսանկարիչ (2019 թվականի հուլիսի 14-21-ը ներառյալ)
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության լրատվության բաժնի հեռուստաօպերատոր (2019 թվականի հուլիսի 14-21-ը ներառյալ):

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Վ. ԷՆՖԻԱՋՅԱՆ

12.07.2019
Կ-205-Ա