ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 18.12.2019թ.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով` կարգադրում եմ.
1. Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով՝ համաձայն հավելվածի
:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ
16.12.2019
Կ-403-Ա