ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 12.05.2020թ.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2020 թվականի մայիսի 8-10-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` հետեւյալ կազմով.
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի օգնական |
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ (2020թ. մայիսի 8-9-ը) |
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր (2020թ. մայիսի 8-9-ը): |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ներկայացուցչական ծախսերի, ճանապարհածախսի, գիշերավարձի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
07.05.2020
Կ-65-Ա