Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 20.05.2021թ.

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.

1. Հայ-ֆիննական եւ հայ-շվեդական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտության վերաբերյալ գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել՝
 
Յուհո  ԷԷՐՈԼԱՅԻՆ Ֆինլանդիայի խորհրդարանի  երկրորդ փոխխոսնակ
Արին ԿԱՐԱՊԵՏԻՆ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար
Մարկուս ՎԵՅԽԵԼԻՆ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր
Մարտին ԲՐՈԶԵԿԻՆ Շվեդիայի խորհրդարանի միջազգային հարցերով  խորհրդական:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

19.05.2021
Կ-66-Ա