Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.07.2021թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա. Ավետիսյանի դիմումը` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ 2021 թվականի հուլիսի 26-30-ը տրամադրել 17.03.2021-17.03.2022թթ. ժամանակահատվածի համար հասանելիք ամենամյա նվազագույն արձակուրդի առաջին մասը՝ 5 աշխատանքային օր:

2. 2021 թվականի հուլիսի 26-30-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում հաշվարկել եւ կատարել համապատասխան վճարում:

4. Առնակ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2021 թվականի օգոստոսի 2-ին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.07.2021
Կ-86-Ա