Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 27.07.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ հաշվի առնելով Արտակ Հովհաննիսյանի 2021 թվականի հուլիսի 26-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի օգոստոսի 2-ից Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.07.2021
Կ-95-Ա