Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքըհաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.3-րդ կետը լրացնել 10-րդ եւ 11-րդ ենթակետերով.

«10) սահմանված կարգով Ազգային ժողովի մարմիններին տրամադրում է իրավական բնույթի վերլուծական եւ տեղեկատվական անհրաժեշտ նյութեր.

11) ըստ առանձին ոլորտների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ հակասությունների (այդ թվում՝ ներքին հակասությունների), տարընթերցումների ու տարածական մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների վերհանման եւ դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու համար առաջարկությունների մշակման նպատակով կատարում է Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ պետությունների փորձի վերլուծություններ։»։

2. Որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 46.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

3. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

24.07.2014
ՆՈ-021-Ն