Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 20.08.2021թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով`  կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017թ. հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա կարգադրության  (այսուհետ` Կարգադրություն)՝

1) Հավելվածն ուժը կորցրած ճանաչել,

2) 2-րդ կետի «՝համաձայն հավելվածի» բառերը հանել:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

16.08.2021
Կ-116-Ա