Armenian    
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի Կ-23-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 01.09.2021թ.

Ղեկավարվելով ,Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով,  33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի 1385-Ա որոշումը,  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի օգոստոսի 17-ի գրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Կ-23-Ա կարգադրության 1-ին կետում՝

1)  1-ին ենթակետի «Լիանա ՂԱԼԹԱՂՉՅԱՆ» բառերը փոխարինել «Զարուհի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» բառերով.

2) 2-րդ ենթակետի «Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ  Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել  «Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերով.

3)  Լրացնել  նոր 3.1 ենթակետ հետեւյալ բովանդակությամբ՝  «Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները ժամանակավորապես կատարող, իրավական ակտերի մշակման եւ փորձաքննության վարչության պետի պաշտոնակատար»:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

31.08.2021
Կ-126-Ա