Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.09.2021թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Սահակյանի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի սեպտեմբերի 14-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:

2. 2021 թվականի սեպտեմբերի 14-ից Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

14.09.2021
Կ-133-Ա