Armenian    
Մոսկվա պատվիրակություն գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի Կ-140-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.10.2021թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի «Մոսկվա պատվիրակություն գործուղելու մասին» Կ-140-Ա կարգադրության 1-ին կետի «Վլադիմիր Վարդանյան Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Վաղարշակ Հակոբյան Ազգային ժողովի պատգամավոր» բառերով եւ «Սիսակ Գաբրիելյան Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Հայկ Ցիրունյան Ազգային ժողովի պատգամավոր» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

30.09.2021
Կ-145-Ա