Armenian    
Մոսկվա պատվիրակություն գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի Կ-140-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 07.10.2021թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 22-ի «Մոսկվա պատվիրակություն գործուղելու մասին» Կ-140-Ա կարգադրության 1-ին կետի «Անդրանիկ Քոչարյան Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Թագուհի Թովմասյան Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերով եւ «Ծովինար Խաչատրյան Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար» բառերը փոխարինել «Իշխան Զաքարյան Ազգային ժողովի պատգամավոր» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

01.10.2021
Կ-147-Ա