Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.10.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Միջխորհրդարանական միության, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  եւ  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված «ՖՄԿ անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացումը Մարդու իրավունքների պարբերական զեկույցի կազմման գործընթացում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու համար 2021 թվականի հոկտեմբերի 24-27-ը Ժնեւ  (Շվեյցարիա) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավոր Մերի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ եւ  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԲԱԴՈՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ.Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Աղաջանյանի եւ Մերի Գալստյանի գործուղման հետ կապված բոլոր ծախսերի  վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

08.10.2021
Կ-149-Ա